ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո
Ամենամյա միջազգային միկրոէլեմտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մասին


Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան ուղղված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այն մրցույթ է մինչև 30 տարեկան ճարտարագետների և ուսանողների համար: Օլիմպիադան նպատակ ունի խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում, հայտնաբերել և խրախուսել երիտասարդ, տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, պարզաբանել երիտասարդների մոտ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում անհրաժեշտ բարելավումներ կատարելու նպատակով, ստեղծել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք:

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝
  • Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում թեստավորում
  • Անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում
  • Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա
  • Ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում

Ձեռքբերումներ


9 տարիների ընթացքում օլիմպիադայի մասնակիցների թիվը աճել է ավելի քան 10 անգամ: Առաջին ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան մեկնարկել է 2006 թվականի սեպտեմբերին:

2014   Օլիմպիադային մասնակցել են 869 երիտասարդ ճարտարագետներ 27 երկրներից՝ Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, Կոլումբիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հոնկոնգից, Հորդանանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Միացյալ Թագավորությունից, Չիլլիյից, Չինաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից, Ուրուգվայից և Ֆիլիպիններից:
     
2013   Օլիմպիադան ողջունեց 613 մասնակիցների 22 երկրներից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Հորդանանից, Մալազիայից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Վիետնամից և ԱՄՆ-ից:
     
2012   Օլիմպիադային մասնակցեցին 418 մասնակիցներ` ներառելով մասնակիցներ 14 երկրներից՝Հայաստան, Բելառուս, Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա, Հնդկաստան, Հորդանան, Մալազիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա & ԱՄՆ: Առաջին անգամ միջոցառումն անցկացվել է IEEE TTTC -ի հետ համագործակցությամբ, որն ընդգծում է մրցույթի աճող միջազգային հեղինակությունը:
     
2011   Մասնակիցների թիվը աճեց մինչև 349՝ ներառելով մասնակիցներ 12 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Չինաստան, Գերմանիա, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա & ԱՄՆ:
     
2010   Մասնակիցներ ընդգրկվեցին Բուլղարիայից, Սերբիայից և Հորդանանից՝ մասնակիցների թիվը դարձնելով 250:
     
2009   Օլիմպիադան դարձավ միջազգային՝ մասնակիցներ հյուրընկալելով Ռուսաստանից և Ուկրաինայից, և նրանց թիվը հասավ 180-ի:
     
2008   Օլիմպիադան ընդլայնեց սահմանները և մասնակիցներ ընդգրկեց Հայաստանի երկրորդ մեծ քաղաքից՝ Գյումրիից:
     
2007   Երևանից մասնակիցների թիվը աճեց մինչև 118:
     
2006   Առաջին միկրոէլէկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան մեկնարկեց 82 մասնակիցներով Երևանից:

 

Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ Օլիմպիադայի գործընկեր Օլիմպիադայի գլխավոր գործընկեր